ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պուտինը գոհ է, դեպի Արցախ ջահերով երթի փոխարեն սլաքով երթ` կառավարություն

Տարին փողոցային ակցիաներով սկսած ՀՅԴ-ն որոշել է տարին ևս փակել փողոցում՝ իր երիտթևի ներկայացուցիչներին ուղարկելով ՀՀ իշխանության «տոնը փչացնելու»։

 Այսօր ավանդական կուսակցության ջահելները  երթ  էին նախաձեռնել Լաչինի միջանցքի փակման հարցով, որը մեկնարկեց  Մատենադարանի մոտից և ավարտվեց ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ աշխարհին «սիգնալ» ուղարկելով այն մասին, որ միջանցքի փակման «միակ մեղավորը» ոչ թե Ադրբեջանն է, որին   ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանի դիմումի հիման վրա տեղի ունեցած քննարկման ժամանակ ՄԱԿ անդամ պետություններից շատերը հասցեական կոչ արեցին ապաշրջափակել միջանցքը, այլ... ՀՀ իշխանությունը։ «Նիկոլն է փակել Արցախի ճանապարհը», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր», «Արցախը մեր բոլորի արժանապատվությունն է» վանկարկումներով, ինքնաշեն կարմիր սլաքի ուղեկցությամբ ՀՅԴ-ի ջահելները այսօր, փաստորեն, ևս մեկ անգամ իրենց անարժանապատիվ պահեցին՝ մեղավորության սլաքը ուղղելով ոչ թե իրական հասցեատերերին, այլ վերջիններիս  ազատելով պատասխանատվությունից՝ թողություն տալով նրանց մեղքերին։

Սփյուռքում ազդեցիկ կառույցներ ունեցող 132-ամյա կուսակցության տեղական կառույցների  բոլոր ճանապարհները, մինչդեռ,  այս օրերին պետք է տանեին ոչ թե «Հռոմ», այլ ՀՀ-ում  ՌԴ դեսպանատուն՝ որպես Լաչինի միջանցքի փակման գլխավոր պատասխանատու, ապաև շարունակվեին  դեպի «դեպքի վայր»՝ արդեն 17 օր շրջափակված միջանցք։ Պատկերացնում եք, թե ինչպիսի տպավորիչ երթ կստացվեր, եթե այն անցկացվեր ճիշտ նույն էնտուզիազմով ու ոգեղենությամբ, ինչպես տարին մեկ անգամ կազմակերպվող ջահերով երթն է՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։  

Այն, որ Ադրբեջանը, ռուս խաղաղապահների թողտվությամբ նոր ցեղասպանություն է ծրագրել մասնավորապես արցախահայության  դեմ, կարծում ենք, և ոչ մի դաշնակցական չի  առարկի։ Հետևապես ինչո՞ւ է Դաշնակցությունը որոշել հենց Երևանի կենտրոնում երթ կազմակերպել, երբ ցեղասպանության օբյեկտը  Արցախն է,  ցեղասպանության ենթակա սուբյեկտն էլ՝ արցախահայությունը։

Դաշնակցությունն անելիք չունի՞ կանխելու համար 21-րդ դարի նոր ողբերգությունը, թե՞, օգտվելով այն հանգամանքից, որ այլևս իշխանություն չէ, որպես քաղաքական ալիբի որոշել է օգտագործել  «իշխանությունն է միակ մեղավորը» վերդիկտն ու ձեռքերն այսպիսով լվանալ Արցախից էլ, արցախահայությունից էլ։  Իսկ երբ տեղի ունենա անխուսափելին, հերոսական կեցվածքով  կկանգնի մեյդանում ու ոգեկոչման ազդեցիկ միջոցառումներ կկազմակերպի՝ ջահերով երթն այս անգամ զուգակցելով ոչ թե Թուրքիայի, այլ նրա կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի դրոշն այրելով։

ՀՅԴ-ն մի՞թե այն նույն ՀՅԴ-ն չէ, որը ամիսներ առաջ արցախափրկության շարժում էր սկսել ու ներգրավել Սփյուռքի իր կառույցներին, որոնք  արտերկիր մեկնած ՀՀ իշխանության ներկայացուցիչներին դիմավորում էին վուլգար ակցիաներով՝ ընդհուպ բռնի գործողություններ կիրառելով ՀՀ վարչապետի ավտոշարասյան նկատմամբ, հայհոյելով ու անիծելով երկրի ղեկավարությանը։ Արդ, որտե՞ղ են արտերկրում ապրող արցախափրկիչ, Արցախի ցավով տապակվող դաշնակցականները, որոնք իրենց երկրներում գտնվող Ադրբեջանի դեսպանությունները  պետք է շրջափակեին ճիշտ այնպես, ինչպես այդ երկրի պսևդոէկոլոգները  շրջափակել են Լաչինի միջանցքը, և համաշխարհային հնչեղություն հաղորդեին իրենց հայրենակիցներին սպառնացող հումանիտար աղետին։  Այս հարցադրումն, ի դեպ, ուղղված է ոչ միայն ՀՅԴ-ին, այլև արտերկրի մյուս ավանդական կառույցներին, մասնավորապես Սոցիալ-Դեմոկրատ հնչակյան կուսակցությանը նույնպես և սփյուռքահայությանն՝ ընդհանրապես։

Վերադառնալով այսօրվա երթին և այն հարցին, թե ինչու է ՀՅԴ երիտկառույցը հենց մայրաքաղաքում նման ակցիա իրականացնում, կարող ենք արձանագրել. ակնհայտ է, որ ՀՅԴ-ն, ի մասնավորի՝ այդ ուժի «հայաստանյան կոնտորան», չունի այլ առաքելություն, քան իր ռեսուրսները՝ ֆինանսականից մինչև լոբբիստական, քրեաօլիգարխիկ նախկին համակարգի վերադարձի համար ի սպաս դնելն է։ Չունի այլ նպատակ, քան գործող իշխանության հեռացմանն ամեն  գնով հասնելը, ընդհուպ՝ «ավերակների վրա թագավորելու» պայմանով։ Ակնհայտ է, որ Արցախի հարցի լուծումը ՀՅԴ-ի գերխնդիրը չէ և չի տեղավորվում ավանդական կուսակցության ոչ այսրոպեական, ոչ էլ հեռահար պլանների մեջ, ոչ էլ Արցախի հարցի հետ փոխկապակցված  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, քանի որ եթե չկա Արցախի հարց, չկա հայդատականություն, չկա նաև ՀՅԴ, չկա այդ կառույցի միջոցով  «քաղաքականություն անելու», իշխանություն վերցնելու, ամբիոններից «հայրենասիրություն պոռալու», բայց հաջորդ վայրկյանին «հայրենիքի հոգսերեն մեկուսանալու» և «անձնական շահախնդրությամբ» գործելու լծակներ ու կարողություն։

ՀՅԴ-ն, թերևս, կարիք ունի վերանայելու իր  անվանումն ու Հայ հեղափոխական դաշնակցության փոխարեն վերակոչվելու ՕՀԴ՝ Օտարահաճ հեղափոխական դաշնակցություն, քանի որ միայն այդպիսի ապազգային կառույցը կարող է տիրաժավորել թշնամական այնպիսի նարատիվներ, ինչպիսիք հնչում են վերջին երկու տարիների ընթացքում՝ «Հայաստանն է սանձազերծել 44-օրյա պատերազմը», «Հայաստանն է  տապալել ԼՂ հարցով բանակցային գործընթացը՝ Ալիևի առաջ կանաչ լույս վառելով», «Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից և պատրաստ է  Արցախը թողնել Ադրբեջանի կազմում», «Հայաստանն ուրանում է Հայոց ցեղասպանությունը» և այլն, իսկ այժմ էլ՝ «Հայաստանն է փակել  Լաչինի միջանցքը» (ի դեպ, ՀՅԴ ջահելներն այսօր իշխանությանը մեղադրեցին նաև համավարակի դեմ պայքարը տապալելու և պատասխանատվություն չստանձնելու համար)։

Նկատենք, որ նույնիսկ Ադրբեջանը, որը փակել է Լաչինի միջանցքը, չի շոշափում Հայաստանի անունն ու սլաքն ուղղում է դեպի ռուսական կողմը, սակայն ՀՅԴ-ն ու նրան ձայնակցող ընդդիմադիր որոշ գործիչներ գերազանցեցին անգամ ադրբեջանական պրոպագանդային և, փաստորեն,  ինքնագոլ խփեցին՝ սեփական երկրի իշխանությանը մեղադրելով 120 հազար հայազգի քաղաքացիներին ցեղասպանելու մեջ։

Հա, ի դեպ, պարիտետը պահելու համար մի-երկու կսմիթ էլ ՌԴ-ի հասցեին հղեցին, բայց խիստ «ակուրատնի», որ շատ չցավեցնեն։
Ի դեպ, այսօր օտարազգի մի խումբ գործիչներ՝ Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։

Իսկ ահա ՀՀ քաղաքական սուբյեկտները, իշխանությունն ու ընդդիմությունը չեն կարողանում անգամ համաձայնության գալ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ ԱԺ մեկ միասնական հայտարարություն ընդունելու հարցում։ Ընդդիմությունը, հիշեցնենք, տապալեց՝ չմասնակցեց ԱԺ համապատասխան հայտարարության քննարկմանը և շտապեց միանալու  ՀՀԿ-ի՝ դարձյալ կառավարության շենքի դիմաց կազմակերպված միտինգին։ Այդ միտինգի կազմակերպիչներից մեկը՝ Արմեն Աշոտյանը, ի դեպ, օրերս կրկնեց այն նարատիվը, ինչն այսօր, փոքր-ինչ մոդիֆիկացված, թութակում էր ՀՅԴ-ն։ Լաչինի միջանցքի ճգնաժամը ՀՀԿ փոխնախագահը անվանել էր «Նիկոլ-Ալիև համատեղ մշակված օպերացիա, որի նպատակն է Ռուսաստանին դուրս մղելը, իսկ մեր վճարվելիք գինը՝ Արցախի ադրբեջանացումը»։

Լաչինի միջանցքի փակումը, մեր հերթին նշենք, ռուս խաղաղապահների թողտվությամբ և Ադրբեջանի կողմից կազմակերպված հակահումանիտար ակտ լինելուց զատ նաև Հայաստան պետության դեմ աշխատող  օտարերկրյա պրոքսիների բացահայտման օպերացիա է։          
 
Ելենա  Ազատյան

civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: